Jump to content

Էնն-Մարի Թոմասսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն-Մարի Թոմասսեն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1964(1964-04-18) (60 տարեկան)
ԾննդավայրՀամարեյ, Նուռլան, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the Sami Parliament of Norway?, member of the Sami Parliament of Norway?, member of the Sami Parliament of Norway? և member of the Sami Parliament of Norway?
ԿուսակցությունNorwegian Sami Association?
 Ann-Mari Thomassen Վիքիպահեստում

Էնն-Մարի Կատարինե Թոմասսեն (նորվ.՝ Ann-Mari Katharine Thomassen, ապրիլի 18, 1964(1964-04-18), Համարեյ, Նուռլան, Նորվեգիա), ֆիննա-ուգրական սամի ժողովրդի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ և ուսուցչուհի։ Լինելով նորվեգական սամիական ասոցիացիայի և սամիական խորհրդարանական խորհրդի անդամ՝ 2001 - 2005, 2005 - 2009, 2013 - 2017 թվականներին եղել է Նորվեգիայում սամիական խորհրդարանի անդամ[1][2]։ Թոմասսենն Օսլոյի սամիական մանկապարտեզներում սամիացի դաստիարակների ներգրավման ակտիվ կողմնակից է եղել[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորվեգիայի Սալտեն շրջանի Համարեյ համայնքում 1964 թվականի ապրիլի 18-ին, սակայն հասակ է առել Թրոմս ֆյուլքեյի Սքոնլան կոմունայի տարբեր վայրերում։ 2009 թվականի դրությամբ բնակվում է Սանդմարկում և Ռենսայում[4]։

Թրոնդենեսում տարրական դպրոց հաճախելուց հետո 1980–1985 թվականներին Հարսթադում և Նարվիքում ուսանել է ավագ դպրոցում։ Ուսումնառությունն ավարտել է Թրոմսյոյի համալսարանում դասավանդելով (1995), մասնագիտացել սամիերենում (1996)։ 1995 թվականից ի վեր դասավանդում է Սքոլանում և Թջելսունդում։ 1989 թվականին անդամագրվել է սամիական Inna ja Biras ասոցիացիային ու 1992 - 1994 թվականներին եղել դրա ղեկավարը[2]։ Նա նաև աշխատում է մի շարք այլ խորհուրդներում և կոմիտեներում, այդ թվում՝ Սանդստանդի դպրոցական երգչախումբը, Սանթորի մարզական միությունը և Bygdeutviklingsselskap շինարարության զարգացման ընկերությունը[4]։

Ապրում է զուգընկերոջ՝ Ստեն Ջեյքոբ Օլսենի հետ։ Ունի չորս երեխա՝ Թոմը (1986), Հենրիկը (1994), Մայան (1998) և Սինան (1999)։ Սահուն տիրապետում է սամիերենին ու նորվեգերենին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ann-Mari Thomassen» (Norwegian). Sametinget. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Ann-Mari Thomassen» (Norwegian). NRK. 2009 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Sametingsråd: Oslo kommune går med på samisk språkkrav i barnehage» (Norwegian). NRK. 2016 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «En fot i begge leire» (Norwegian). Norske Samers Riksforbund. 2009 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)